Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արաբները ջարդել են Ալավերդու ՀԸ կայքը

Հասարակություն
cc3680d3e55277930a49bbd785e3e702

Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության կայքը հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի հաքերների կողմից:

«Արդեն 3-4 օր է՝ ինչ կայքը ջարդված է: Դե կայքը հին է, թույլ է պաշտպանված դրա համար ջարդել են, թե չէ նյութերի առումով ոչ ի արտառոց բան չէինք դրել, սովորական տեղական նյութեր են եղել»,-ասում է «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանը:

Վերջին տարիներին կայքը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, իսկ արաբների կողմից սա առաջին դեպքն է: