Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազին այլընտրա՞նք

Հասարակություն
443e1ac9cb161d6fa26c3fb47c573e15

Նախկին ֆիզիկայի ինստիտուտում` այժմ Երևանի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում արդեն մեկ տարի է արտադրվում են են արեւային ջրատաքացուցիչներ։ Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ասոցիացիայի նախագահ, "Տեխնո Էկո" ՍՊԸ-ի ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով՝ արեւային ջրատաքացուցիչներն ավելի էֆեկտիվ են եւ կարելի է ստանալ օրը 200 լիտր տաք ջուր։

«Արեւային կալեկտորի գինը մոտ 1 քմ-ն գալիս է 180 դոլար։ Գինը փոքր չէ, սակայն եվրոպակականից ավելի էժան է»,- նշեց բանախոսը։

Այլընտրանքային էներգետիկայի մյուս տեսակը ջերմային պոմպերն են։ Նման աղբյուրներից կարելի է շատ ավելի էֆեկտիվ ստանալ ջերմությունը, քան գազից։

«Մեկ կիլովատ ծախսելով, կարելի է ստանալ 4-5 կիլովատ էներգիա»,- եզրափակեց նա։