Նոր առաջարկ նախարարությանը (տեսանյութ)
Այսօր Ֆինանսների նախարարության շենքի դիմաց էին կրկին հավաքվել խաղային ապարատներ աշխատացնող մի քանի տասնյակ տնտեսվարողներ։
Նրանք Ֆինանսների նախարարությանն առաջարկում են իրենց թույլ տալ մինչեւ տարեվերջ աշխատել նախկին պայմաններով։
«2014 թ հունվարի 1-ից բոլոր ազարտային խաղերը տանելու են քաղաքից դուրս Դիլիջան, Ծաղկաձոր եւ այլ վայրեր, հիմա ասում ենք գոնե թույլ տվեք մեր ներդրած գումարները հետ բերենք»,- նշում էին ակցիայի մասնակիցները։
Նրանց խոսքերով՝ երիտասարդների 60 տոկոսի աշխատանքի միջոցը հենց դա է
2008 թթ-ից այդ որոշումը կա եւ մարդիկ տարբեր տարիներին ձեռք են բերել այդ ապարատները եւ ոչ մի դեպքում նման խնդիր չի առաջացել։
Տնտեսվարող Հովհաննես Առաքելյանն էլ նշում է, որ շատերը մեկ ամսվա ընթացքում նոր ապարատներ են ձեռք բերել եւ ընկել վարկերի տակ։
Ըստ օրենքի՝ այն տնտեսվարողները, ովքեր ցանկանում են աշխատացնել իրենց ապարատները, տարեկան պետք է վճարեն 5 մլն հարկ։