A
A
Դեսպանատունը հրավիրում է կինո նայելու
Հայաստանում ԼՀ դեսպանությունը հրավիրում է «Գիշերային զրույցներ» կինոդիտմանը (ռեժ. Մաչեյ Ժակ, 2008թ.):
Ռոմանտիկ կատակերգությունն է, որի գործողությունները տեղի են ունենում արդի Վարշավայի իրականությունում, որտեղ հանդես են գալիս ժամանակակից հայտնի լեհ դերասաններ` Մագդալենա Ռուժչկա և Մարչին Դորոչինսկի: Սա մի ուրախ և ջերմառատ դիմանանկար է` պատկերող մեծ քաղաքում ապրող չամուսնացած անձանց մի սերունդ, ովքեր, դեմ կանգնելով հանրային կարծիքին, ամեն կերպ փորձում են գտնել իրենց երկրորդ կեսին:
Կինոդիտումը տեղի կունենա հունիսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում ժամը 20:00-ին:
Մուտքն ազատ է: Ֆիլմը կցուցադրվի իր բնօրինակ տարբերակով ռուսերեն ենթագրերով:
Ֆիլմի ցուցադրությամբ կեզրափակվի Հայաստանում Լեհական օրերը, որոնք մեկնարկել են ապրիլի վերջից: