Արա Գյուլերի ցուցահանդեսը՝ Երեւանում (տեսանյութ)
Այսօր ազգային պատկերասրահում բացվեց ստմաբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը:
50-ից ավելի լուսանկարներում հատկապես պատկերված էին Երեւանի եւ Ստամբուլի կյանքը, կենցաղը նկարագրող տեսարաններ, պատմաշակութային վայրեր, եկեղեցիներ, բնակիչներ, հայտնի արվետագետներ, գրողներ: Նրա մի քանի աշխատանքներում պատկերված էր նաեւ Արարատ լեռը:
Ցուցահանդեսում ներկայացվել էին նրա աշխատանքները՝ արված դեռ 1940-ականներից:
«Նման տաղանդավոր աշխարահռչակ ֆոտոնկարչի գործերը, երբ այստեղ ներկայացվում է, ուղղակի հնարավորություն է ծանոթանալու այս մարդկանց, նրա գործին: Նրա կատարած այս արժեքները մեզ համար իսկապես մեծ հնարավորության է, մեծ ձեքբերում»,-ասում է թուրքագետ Աննա Պողոսյանը:
Արա Գյուլերին հետ հանդիպելու հնարավորությունը բաց չէին թողել հայաստանյան լուսանկարիչները: Ցուցահանդեսի բացումից հետո նրան շրջապատել էին նաեւ մի շարք արվեստագետներ ու մշակութային գործիչներ, որոնք զրուցում էին նրա հետ:
Ցուցահանդեսի այցելուներից շատերը լուսանկարվում էին 85 -ամյա Արա Գյուլերի հետ եւ վերցնում նրա ստորագրությունը: