Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն պետք է որոշի՝ մնում է կրիմնալի հետ, թե ոչ»

Հասարակություն
516b6a3c96a876585e97583de51a21ff

Եթե քրեորեն հետապնդելի արարքները զարգացում են ապրում, առաջին մեղավորը եւ պատասխանատուն իշխանությունն է.այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Անդրադառնալով Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած աղմակահարույց դեպքին` Գիմիշյանը նշում է, առաջիկայում պարզ կլինի ՀՀԿ-ն ուզում է շարունակի կրիմինալի հետ մնալ, թե ոչ։

«Հիմա տեսնենք՝ իշխանությունները ինչ կորոշեն: Եթե ուզում են կրիմինալի հետ միասին լինեն, օրենքը չի գործի, իսկ եթե ուզեն հասարակությանը ապացուցել, որ իսկապես իշխանությունը կրիմինալի հետ կապ չունի, ապա քրեորեն հետապնդելի արարքի նկատամամբ քրեկան օրենսգրքի գործողություն պետք է դիմեն, ինչը ադեկվատ արձագանք կլինի իշխանության կողմից»,-ասում է Գիմիշյանը:

Գիմիշյանը կարծում է, որ ՀՀԿ-ի շարքերում բազմաթիվ մարզպետների թեկնածուներ կան, որով շատ հանգիստ կարելի է փոփոխություն կատարել:

«Կադրերը այս տեղ մեղավոր չեն, համակարգն է այստեղ թելադրում, թե ինչպես պետք է գործի, ինչպես իրեն պետք է պահի պաշտոնյան»,-հավելում է Գիմիշյանը: