A
A
Չորս կով է սատկել ավտովթարի հետեւանքով
Երեւան-Մեղրի ճանապարհի 206-րդ կմ-ում Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղի մոտակայքում այսօր առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կամո Բաղդասարյանը սեփական ՙՖորդ տրանզիտ՚ մակնիշի ավտոմեքենայով մտել է դիմացից եկող անասունների հոտի մեջ:
Տեղ գյուղի բնակիչ Վահե Ղուլունցը 25 գլուխ խոշոր եղջերավոր անասունները ամառային արոտի էր տեղափոխում Սիսիանի շրջանի Գորայքի սարերը:
Անասնատիրոջ հասցված վնասը մոտավոր հաշվարկներով կազմում է 1.200.000 դրամ:
Վրաերթի ենթարկված 4 անասունները սատկել են: Վնասվել է նաեւ մեքենայի դիմային հատվածը: Վարորդի հայրը Ֆելիքս Բաղդասարյանը փաստում է, ողջ ճանապարհին, հենց մեջտեղով գնացող անասնահոտեր շատ են հանդիպել:
Արմեն Հովակիմյան, Սիսիան