Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա.«Մենք բոլորս խենթ ենք» (տեսանյութ)

Հասարակություն
4b7b4818106e6bddb3bfd987e1318127

Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց`բողոքելով նախկին ուսուցչուհի Ամալյա Նազարեթյանին հարկադրաբար հոգեբուժարան տանելու փաստի դեմ:

Նրանք համոզված են, որ տիկինը առողջ է և նրան խաբեությամբ են տարել հոգեբուժարան։

Ակցիայի մասնակիցները կիսում են տիկին Ամալյայի բացատրությունը, թե նրան հոգեբուժարան են տարել իր բազմաթիվ բողոքների համար,որոնք նա ներկայացրել է տարբեր պետական մարմիններին «Իդեալ» խանութի դեմ,որը գտնվում է իր բնակարանի անմիջապես ներքեւում։

Ակցիայի մասնակիցները « Մենք բոլորս խենթ ենք» վանկարկումներով խոստացան շարունակել պայքարը մինչև կինը հոգեբուժարանից դուրս գրվի։

Ի դեպ, առողջապահության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որով պնդում է, թե Ամալյա Նազարեթյանը բուժման կարիք ունի։

«Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով Երևանի բնակչուհի Ամալյա Նազարեթյանի առողջական վիճակի հետ կապված հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ։

Հանձնաժողովն, ուսումնասիրելով Ա. Նազարեթյանի առողջական վիճակը, եզրակացրել է, որ նա ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման։ Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տևական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո։»,- ասված է հաղորդագրության մեջ։