Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնելիությունն ու հայրենիքի հանդեպ սերը

Հասարակություն
2693cf2158c10c7f6b00e06ed94e6513

ԱԺ հանրապետական պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքերով` այսօր ծնելիության պակաս իսկապես կա. ընտանիքների 54 տոկոսը`մոտ 800000 ընտանիք չունի մինչեւ 16 տարեկան երեխա։

2002 թ ունեցել ենք ծնելիության ամենացածր ցուցանիշը ընդամենը` 32.000 երեխա; 2013 թ նույն ժամանակահատվածում ծնվել է 42.000 երեխա։

Պարոն Հակոբյանը բացահայտվել է ցածր ծնելիության գաղտնիքը։

«Գաղտնիքը քաղաքացի- պետություն սիրո բացակայությունն է, հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո բացակայությունն է, գաղտնիքը ապագայի նկատմամբ ունեցած մութ հոգեբանությունն է ։ Պետություն քաղաքացի սիրո բացակայությունն է, իսկ սերը միակողմանի չի լինում, լինում է երկկողմանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պարոն Հակոբյանը։