Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ երեխաներն իրենց բնության մաս համարեն

Հասարակություն
cfa7630ead1d1db3a2b915d2bb36dfcf

Շրջակա միջավայրի պաշտպանության օրվա կապակցությամբ այսօր Երևանի Մանկական զբոսայգում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը անցկացրեց «Պաշտպանենք շրջակա միջավայրը» միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի մարզերից և Երևանից ավելի քան 110 աշակերտներ։

Կազմակերպվել էին բազմաթիվ խաղեր, մրցույթներ և ցուցահանդեսներ, որտեղ երեխաները ցուցադրում էին թափոններից ստացած տարբեր հետաքրքրիր ստեղծագործական նմուշներ։

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության նախագահ Արմենուհի Հովհաննիսյանը կարևորում է նման միջոցառումների անցկացումը։

«Մենք այսպես նպաստում ենք,որպեսզի երեխաները իրենց զգան բնության մասնիկը և սիրեն իրենց շրջապատող միաջավայրը»,- նկատեց տիկին Հովհաննիսյանը:

Կազմակերպիչները խոստանում են նմանատիպ միջոցառումներին այսուհետ տալ մշտական բնույթ: