Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր էլ կգիշերեն Ազատության հրապարակում (տեսանյութ)

Հասարակություն
8f5b3f197227ded56e2c96d26f181d37

250.000 ռուբլի. այս գումարը Արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Սիմոնյանի պատերազմի տարիներին տվել է պետությանը՝ զենք գնելու համար։

Ըստ նրա՝ գումարը իր 30 տարվա խնայողությունն է, եւ նա տրամադրել է՝ պատերազմից հետո հետ ստանալու եւ իր տունը վերակառուցելու պայմանով;

«Հիմա դիմում եմ Սերժ Սարգսյանին, ամբողջ փաստաթղթերը մակագրվում են Կոտայքի մարզի Կովալի /Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին/ վրա, որը ասում է՝ չկռվեիր»,- վրդովված պատմում էր ազատամարտիկը։

Սամվել Սիմոնյանը, ինչպես նաեւ մի խումբ ազատամարտիկներ այս գիշերը լուսացրել են Ազատության հրապարակում։

Նրանք եռօրյա նստացույց են հայտարարել՝ պահանջելով սոցիալական փաթեթի բարելավում։

Երկօրյա բողոքի ակցիայի ընթացում ազատամարտիկներին այցելել է միայն ՊՆ-ի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Հարությունյանը։

«Զրուցել ենք, ասել է, որ ընթացքի մեջ է, կառավարությունը լրջորեն զբաղվում է այդ հարցով, լավ է լինելու, հիմա մենք սպասենք, տեսնենք, ինչքանով է լավ լինելու»,- նշեց Վոլոդյա Ավետիսյանը։

Ազատամարտիկներին վիրավորում է այն փաստը, որ կառավարությունն անտեսելով իրենց ծանր սոցիալական վիճակը, զբաղվում է երկրորդական, երրորդական հարցերով, օրինակ՝ բիոզուգարանների խնդրով։

«Մի հատ բիոզուգարան չառնելու դեպքում 144 հազար դոլարով 144 ազատամարտիկի 10.000 դոլարով տներ կան վաճառվող, տնավորեին։ 60 մլն դոլարանոց վանք են շինում, բայց իրանց մեղքերը հասել է աստված, երկրի վրա միլիոն հատ վանք էլ շինեն, նրանք չեն կարող գնալ արքայություն»,- ավելացրեց
Խաչատուր Խաչատրյանը։

Հաշմանդամ ազատամարտիկների խոսքերով՝ այսօր կառավարությունն իրենց նույնիսկ անվճար դեղ չի հատկացնում, բացի անալգինից։

Ազատամարտիկները վաղն Ազատության հրապարակից երթով կհասնեն Կառավարության շենք՝ գործադիրից իրենց բարձրացրած հարցի պատասխանը ստանալու։ Իսկ այսօր կրկին կգիշերեն բաց երկնքի տակ՝ Ազատության հրապարակում։