Բնապահպանության նախարարի միակ պատիժը
Արդյո՞ք կպատժվի «Խաչաղբյուր -2» փոքր ՀԷԿ-ը կառուցող «Մեգաէներջի» ընկերությունը նախկինում կեղծ նախագիծ ներկայացնելու համար։
«Օրենքով սահմանված է, որ եթե էկոլոգիական իրավիճակի փոփոխություն կա կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, իսկ այստեղ խոսքը ոչ թե փաստաթղթերի մասին էր, այլև շահառու համայնքի պատկանելիության խնդիր կար, մենք էլ ըստ պատկանելիության ուղղել ենք նամակները, որ նման թերի փաստաթուղթ է եղել : Նոր հանգամանքների ի հայտ գալու պատճառով օրենքը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք փորձաքննական եզրակացությունը չեղյալ համարենք, ինչն էլ ես արել եմ՝ օգտվելով այդ իրավունքից: Դրանից հետո, ճիշտ տվյալներ չներկայացնող ընկերության տրամադրած տվյալների համար մենք իրավասու չենք պատժելու: Մեր պատիժը կարող էր լիներ նախագծի չեղյալ ճանաչումը»,- ասոլ է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Econews-ի հարցին ի պատասխան։
Հիշեցնենք, որ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հողաշինարարական աշխատանքները սկզբում կատարվել են «Իջևանի» և ըստ որոշ տեղեկությունների նաև «Արջատխլենու» արգելավայրերի անտառապատ տարածքում: Այդ հողաշինարարական աշխատանքներն իրականացնելու և խողովակաշարեր անցկացնելու համար «Մեգաէներջի» ՍՊԸ-ն ծանր տեխնիկայի միջոցով մուտք է գործել արգելավայրի անտառային հատված, արմատախիլ արել մեծ թվով ծառեր, վնասել է հողի բերրի շերտը, խախտել լանդշաֆտը և զգալի վնաս տվել շրջակա միջավայրին: «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծն ու դրա բնապահպանական մասը մշակվել է «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից։
Դրանից հետո, ընկերությունը ևս մեկ նախագիծ է ներկայացրել նախարություն՝ որին տրվել է դրական եզրակացություն, սական կեղծ նախագիծ կազմելու համար մինչ օրս ոչ ոք չի պատժվել:
econews.am