Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դելֆինարումի տեղում՝ շապիտո (տեսանյութ)

Հասարակություն
14805d7c557933d0a8029a6e9760d6f5

Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվելոը շապիտո` այսինքն` շրջիկ կրկեսը: Շրջիկ կրկեսը իտալական է, հրավիրված են նաեւ իտալիացի դերասաններ:

Նախաձեռնության հեղինակը «Շրջիկ Կրկես» ընկերության ներկայացուցիչ, ծաղրածու Գոշան է՝ Գևորգ Գրիգորյանը:

Երեւանում այն տեղադրվել է Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող այգում՝ Դելֆինարումի տարածքում։ Երեւանում Շապիտոն իրականություն դարձնելու համար Շրջիկ կրկեսը դիմել է քաղաքապետարան՝ եւ տարածք խնդրել. «Ամենանպատակահարմար տարածքն է, որպեսզի ոչ մի ճարտարապետական կոթողներին չվնասենք»։,- ասում է նա:

Ծաղրածու Գոշայի խոսքերով, շրջիկ կրկեսը կապ չունի հայկական կրկեսի հետ։ Այն համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին, անվտանգ է և ժամանակակից. «Միջազգային բոլոր կրկեսներն աշխատում են այս ստանդարտներով, միայն սովետական միության տարածաշրջանում էր, որ քարե կրկես գոյություն ուներ»։

Ըստ Գևորգ Գրիգորյանի՝ պրեմիերան կկայանա հունիսի 9-ին։ Տոմսերի արժեքը 2000 դրամ է, իսկ մինչև 3 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է։
Կրկեսը կգործի 2 ամիս, սակայն Գոշան վստահեցնում է, որ եթե հանդիսատեսը հավանի նրանք, ապա նրանք կշարունակեն ներկայացումներն ավելի երկար: