Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացումներ

Հասարակություն

Հունիսի 7-ին` ժամը 10:30-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա ասուլիս «Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կայացրած որոշումը» թեմայով: Վերջինիս համաձայն՝ Հայաստանը խախտել է կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետը՝ հրաժարվելով վարույթ ընդունել «էկոդար» ՀԿ-ի հայցը:

Բանախոսներն են՝ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) հայաստանյան համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Աիդա Իսկոյանը, իրավաբան Արթուր Գրիգորյանը եւ «էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանը:

Հունիսի 7-ին` ժամը 11:30-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում կներկայացվի հունիսի 15- 22-ը նախատեսվող «Նարեկացի» արվեստների փառատոնի ծրագիրը: Փառատոնը կազմակերպվում է «Նարեկացի» արվեստի միության և «Մելոս» ընկերության կողմից: Բանախոսներն են՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը, երգիչ Վահան Արծրունին, երգահան, «Նարեկացի» արվեստի միության գեղ.ղեկավար Լևոն Իսկենյանը, նկարչուհի, «Նարեկացի» արվեստի միության կերպարվեստի բաժնի գեղ. ղեկավար Սևան Նագգաշյանը: