Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

102-ամյա գյումրեցու պահանջը քաղաքապետարանից (տեսանյութ)

Հասարակություն
01dbd973ccdbdd9bc38441767b46d16c

Գյումրու ամենատարեց տղամարդը` Վարազդատ Մանուկյանը բնակվում է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Սլաբոդկա թաղամասում: Հին Գյումրվա հսկա տներից մեկում նա թեև ապրում է միայնակ, սակայն նրան ամեն օր այցելում և խնամում է ծոռը: Իսկ իր 74- և 71-ամյա երկու որդիներն իրենց ընտանիքներով վաղուց բնակվում են արտերկրում:

Ներկայացվող տեսանյութում ամենատարեց գյումրեցին խոսում է ոչ միայն այս պահին իրեն հուզող համար մեկ խնդրի, այն է` բակի վաղուց մի փոքր թեքվածություն ունեցող, հին քաղաքին հատուկ հաստությամբ կառուցված պատի վերանորոգման անհրաժեշտության, այլ նաև քաղաքի անցած օրերի անցուդարձի մասին: Վարազդատ Մանուկյանը պարբերաբար այցելում է քաղաքապետարան` իր բակի պատի վերանորոգման ակնկալիքով:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: