A
A
Ավտոմեքենան շրջվել է ռեստորանի մոտ
Հունիսի 7-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում՝ ''Ընտանեկան'' ռեստորանի մոտ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում ''Տոյոտա Կորոլա'' ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և շրջվել աղբակույտի վրա:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ Է. Ռաֆայելյանը տեղափոխվել է "Գ. Լուսավորիչ'' ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: