Վարչապետն հանդիպել է ազատամարտիկներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստմանը համաձայն՝ այսօր առավոտյան ընդունել է Արցախյան ազատամարտի 5 մասնակիցների։
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Շուշի 92 ազատամարտի եւ վետերանների միավորում» ՀԿ նախագահ Իշխան Սարգսյանը մոտ երկու ժամ վարչապետի հետ քննարկել են իրենց հուզող բոլոր հարցերը։
« Խնդիրներ կային, որ վարչապետը զարմանում էր, իսկ շատ խնդիրներին տեղյակ էր»,- նշեց նա։
Նրա խոսքերով՝ մեկ ամսվա ընթացքում որոշում կկայացվի։ Իսկ մինչ այդ նրանք պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները։
Քննարկման մանրամասները ազատամարտիկներն շտապում են ներկայացնել արդեն երեք օր Ազատության հրապարակում նստացույց հայտարարած իրենց մարտական ընկերներին։
Համատեղ որոշման արդյունքում հնարավոր է նստացույցը շարունակվի մեկ ամիս՝ մինչեւ իրենց բարձրացրած խնդիրներին լուծում տալը։
Ազատամարտիկները պահանջում են սոցիալական փաթեթի բարելավում, թոշակների բարձրացում, տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն, կոմունալ վճարների 50 տոկոս զեղչ: