Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գնի շուրջ քննարկում եւ ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
c92940a8407fb6cbc48e1aac74f9af27

Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է անցկացնում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ, շենքի դիմաց «Եկեք կասեցնենք գազի սակագնի բարձրացումը» նախաձեռնության մոտ 20 անդամներ բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք պահանջում են, որ հանձնաժողովի նախագահը և ներկայացուցիչները թույլ տան ներս մտնել, որպեսզի նրանք ևս մասնակցեն նիստին:

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են նաև «ГАЗПРОМ, вон из Армении», «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», « Ինչքան ուզենք, այնքան կվճարենք» բովանդակությամբ պաստառներ:

Նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը «Ա1+»,- ին հայտնեց, որ իրենք նախապես 300 դիմում են ներկայացրել հանձնաժողովին, որպեսզի ներկա գտնվեն այսօրվա նիստին, սակայն ոչ մի պատճառաբանություն չեն ստացել հանձնաժողովից, թե ինչու թույլ չեն տալիս ներկա գտնվել: Սիլվա Ադամյանը նաև նշեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Գրասենյակից երեք ներկայացուցիչ այս պահին ներում են:

Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների նույնպես թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստին` պատճառաբանելով, որ հավատարմագրված չեն:

Այս պահին բողոքի ակցիայի մասնակցիները որոշեցին երթով շարժվել Բաղրամյան 26` բողոքի ակցիան այնտեղ շարունակելու: