A
A
Հուլիսի 7-ից՝ գազն ու էլեկտրաէներգիան թանկ սակագնով
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը միաձայն հաստատել է գազի նոր սակագինը՝ 1 խորանարդ մետրի համար՝ 156 դրամ՝ մինչեւ 1000 խորանարդ մետր սպառողների համար։ Հազար խորանարդ մետրից ավելի սպառողները կվճարեն 276.98 դոլար: Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը հաստատել է նաեւ էլեկտրաէներգիայի նոր սակագինը՝ ցերեկային ժամերի համար 38 դրամ՝/կՎտժ, գիշերային ժամերի համար՝ 28 դրամ/կՎտժ: Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից: