Ինչո՞ւ են փակել առեւտրի կենտրոնը
Այս պահին կառավարության դիմաց հավաքվել են «Կիլիկիա» առևտրի կենտրոնի աշխատակիցները, որոնք գործադիր մարմնից պահանջում են, որպեսզի կառավարությունն օգնի իրենց պարզել, թե ինչու են փակել առևտրի կենտրոնը։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքերով, մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը եկել է առևտրի կենտրոն և ցույց տալով դատարանի որոշումը փաստաթուղթը, առ այն, որ առևտրականների աշխատանքը անօրինական է, վտարել են վերջիններիս իրենց տաղավարներից։
Սակայն ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ իրենք աշխատանքի լիցենզիա են ստացել այս տարվա մայիսի 18-ին, լիցենզիան եղել է անժամկետ։
Ակցիայի մասնակիցները համոզված են, որ իրենց անօրինական են վտարել, գլխավոր պատճառը՝ առևտրի կենտրոնում այլ անձանց առևտուր կազմակերպելն է։
Կառավարության նամակների և դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը տեղեկացրեց հավաքվածներին , որ կառավարությունը չի կարող վիճարկել դատարանի որոշումը, սակայն որեւէ կերպ նրանց օգնելու համար, նա ընդունեց տաղավարի երկու աշխատակցի, քննարկելու հարցը։ Այս պահին նրանք կառավարության շենքում են։