Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ շուկայում՝ ապամոնտաժման աշխատանքներ

Հասարակություն
b324dfa3ea388c1fc7d435f2405b3a39

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի թիվ 1 կամ , ինչպես ընդունված է ասել՝ «Փակ շուկայի» տարածքում: Աշխատանքները, ինչպես նշել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականացվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով:

Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված բետոնե հենասյուները: Ընթացակարգի համաձայն՝ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին՝ սեփական ուժերով խախտումը վերացնելու վերաբերյալ:

Դրանից հետո է միայն իրականացվել ապամոնտաժումը: Հայկ Ասատրյանը տեղեկացրել է նաև, որ շուկայի շինության ծավալից դուրս բազմահարկ շինություն իրականացնելու համար համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթ հաստատելու հարց քաղաքապետարանում երբևէ չի քննարկվել և չի քննարկվելու:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն