A
A
Լեգենդար հետախույզի այրին կստանա մեդալ
Հայ ժողովրդի ականավոր զավակ, լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Անդրեյի Վարդանյանի այրի Գոհար Լևոնի Վարդանյանը ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում:
Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը, հետախուզության վետերաններ: