A
A
Մահացել է կայծակի հարվածից
Արագածոտնի մարզի Միրաք գյուղում կայծակնահարվել է 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Միրաք գյուղի բնակիչ՝ 1925 թ. ծնված Ջ.Հաջոյանը մահացել է , իսկ 1971 թ. ծնված Ա.Նամոյանը վախեցել է կայծակի որոտից և տեղափոխվել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: