Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդինյան քույրերը ղեկավարեցին համերգը

Հասարակություն
50f65723a92fa44919bd895e4945821e

Նյու Յորքի Դոուգլաստոն շրջանի երաժշտական ստուդիայի սաների ուժերով, ԱՄՆ-ի Արեւելյան շրջանի, Կիլիկիո թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, հունիսի 9-ին սբ.Սարգիս եկեղեցու Չաթրջյան սրահում տեղի ունեցավ համերգ` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի ծննդյան 110- ամյակի առթիվ: Երաժշտական ստուդիան, հիմնադրվել է 1998թ։ Այն ղեկավարում են դաշնակահարուհիներ՝ Աննա եւ Ռիտա Այդինյան քույրերը:

Նրանք սովորել եւ ավարտել են Երեանի եւ Մոսկվայի կոնսերվատորիանների դաշնամուրի բաժինը:

Երաժշտական ստուդիայում սովորում են հայ եւ եւ այլազգի պատանիներ ու աղջիկներ: Համերգից առաջ բացման խոսք ասաց սբ. Սարգիս եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տեր՝ Նարեկ քահանա Տերտերյանը:

Համերգի ծրագիրը ամբողջությամբ կազմված էր Մեծ երգահանի ստեծագործություններից, որոնց կատարմամբ հանդես եկան ստուդիայի սաներ ՝ Ֆիննեյ Սերվինոն, Հոսեփ Տերտերյանը, Օլիվիա Ներսիսյանը, Էլլա Նալբանդյանը, Ալեքսանդր Սիոնգը (դաշնամուր) Լաուրեն Օ' Դոնոհուեն (ֆլեյտա), Բենժամին Զհենգը (ջութակ), Ադեմ Բիրսոն (էլ. Կիթառ) Բենժամին Բրայդեն (սաքսաֆոն):

Համերգային ծրագիրը եզրափակեցին Աննա եւ Ռիտա Այդինյանները ՝ մեծ վարպետությամբ կատարելով հատվածներ «Գայանե» բալետից:Համերգի ավարտից հետո ներկաներին եւ համերգի մասնակիցներին Արամ Խաչատուրյանի ծննդյան 110-ամյակի առթիվ շնորհավորեց եւ ջերմ խոսք ասաց եպիսկոպոս Անուշավան Դանիելյանը:


Լուսանկարները՝ հեղինակի Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք