Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 պատահար, 19 վիրավոր

Հասարակություն
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը, իսկ կողոպուտի` 2, խուլիգանության` 1 և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 7 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք:

Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: