Բուհերի որակը գնահատելու են
Նոր գործընթաց բուհական համակարգում, որը նախատեսում է բուհի մատուցած ծառայություններն ամբողջությամբ գնահատում։
Այս փուլը պետք է անցնեն բոլոր բուհերը, անկախ ստատուսից՝ պետական են, թե մասնավոր։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, գլխավոր մասնագետ Անուշավան Մակարյանը խոսելով հավատագրման նոր կարգի մասին ասաց, որ այն դեռևս ոչ մի բուհում չի կիրառվել, սակայն այդ ուղղությամբ փորձնական աշխատանքներ իրականացվում են:
Նա հայտնեց, որ նոր պետական հավատարմագրման չափանիշները կառավարության որոշմամբ են հաստատվել, որոնք բառացիորեն նույնն են և´ պետական, և´ ոչ պետական ուսումնական բոլոր հաստատությունների համար.
«Հավատարմագրման նոր կարգը բոլորվին նոր մոտեցումներ է նախատեսում և ոչ մի նմանություն չկա նախորդ հավատարմագրման կարգի հետ: Նոր հավատարմագրումը փոխելու է բուհի կուլտուրան, սակայն այս գոծընթացի հետեւանքով, ոչ մի բուհ չի փակվելու»,-ասաց Անուշավան Մակարյանը։
Հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահ Բորիս Մակիչյանը անդրադառնալով հավատարամագրման նոր կարգին, նշեց, որ նախկին կարգը միայն արդյունքն էր գնահատում, իսկ նոր կարգով ամբողջ ուսուցման մեխանիզմները, բուհի հնարավորություններն են գնահատվելու:
Նա հավելեց նաեւ, որ փորձի փոխանակում է տեղի ունենում եվրոպական մի շարք երկրների հետ և աշխատանքներ են իրականացվում` Հայաստանը տարածաշրջանային գիտական կենտրոն դարձնելու համար: