Արդյունք կտա՞ փաստաբանների գործադուլը (տեսանյութ)
Ամեն անգամ Վճռաբեկ դատարանից պատասխաններ ստնալուց հետո փաստաբան Սեդա Սաֆարյանն իրեն նվաստացած է զգում։
«Երբ ամեն անգամ կարդում եմ նրանց հանրահայտ միտքը, որ պաշտպանի կողմից չի հիմնավորվել այս կամ այն օրենքի դրույթը»,-ասաց նա։
Տիկին Սաֆարյանն այն 201 փաստաբաններից մեկն է, ովքեր այսօր երկօրյա գործադուլ են հայտարարել։ Փաստաբանները բողոքում են, իրենց բառերով, Վճռաբեկ դատարանի կամայական գործունեությունից. «Բոլորի մոտ շաբլոն բնույթ է կրում, բոլորի մոտ, կարելի է եւ չբացել եւ չնայել պատասխանը...Որովհետեւ արդեն գիտես, թե ինչ են գրելու»։
Այսօր փաստաբանները չեն մասնակցի դատական նիստերի, ինչպես նաեւ քննչական գործողությունների։
Փաստաբանների, այդ թվում նաեւ Ռուբեն Ռշտունու համար պարզ է, թե ինչու Վճռաբեկը վարույթ չի ընդունում գործերի մեծ մասը կամ երկակի սնադարտներ է կիրառում. «Հայաստանում չկա արդարադատություն։ Նույնը վճռաբեկ դատարանում է կատարվում՝ ինչ կուզեմ կանեմ սկզբունքով»
Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը փաստաբանների բողոքի ակցիայն հիմնավորված չի համարում, բայց չի ցանկանում գնահատական տալ։
Փաստաբաններն իրենց գործադուլը կշարունակեն նաեւ վաղը։ Հիշեցնենք մեկ տարի առաջ փաստաբանները կրկին նման բողոքի ակցիա էին իրականացրել Վճառբեկ դատարանի դեմ, սակայն որեւէ արդյունքի չհասան։