Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ Աղթամարի մասին

Հասարակություն
591608e6c60c7caac4bf971281411adf

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» աշխատությունը:

Գրքում ներկայացվում է Վանա լճի Աղթամար կղզին` իր պատմության կարևոր դրվագներով և մշակութային հարուստ ժառանգությամբ, որի բաղկացուցիչներն են Գագիկ Արծրունի թագավորի կառուցած, մեծարվեստ պատկերաքանդակներով զարդարված Սուրբ Խաչ եկեղեցին, կղզու մյուս եկեղեցիներն ու կառույցները, աղթամարյան հարյուրից ավելի ձեռագրերը և մշակութային այլ արժեքներ:

Կարեն Մաթևոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» գիրքը նախատեսված է Հայոց պատմությամբ ու մշակույթով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակայնության համար: Պատկերազարդ գրքում օգտագործվել են Հրայր Բազեի, Տաթևիկ Մելքոնյանի լուսանկարները, Մ. Մաշտոցի Մատենադարանի տրամադրած մանրանկարների լուսապատճենները: Աշխատությունը տպագրվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: