Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վագոն-բուֆետ՝ գնացքում

Հասարակություն
e9e6b87ba8f94e8d6ad2387aec7b604a

Երևան-Բաթուղի-Երևան չվերթն  իրականացնող՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն այժմ կարող են օգտվել վագոն-բուֆետի ծառայություններից: Վագոնն արդեն ընդգրկված է գնացքի կազմում և հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով: Սպասարկումն իրականացնում է հանրային սնունդի ոլորտում մասնագիտացված ընկերությունը:

Հաշվի առնելով դեպի Բաթումի և հակառակ ուղղությամբ ավելացող ուղևորների հոսքը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն միջոցներ է ձեռնարկում ուղևորների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ և վագոն-բուֆետի գործարկումը հանդիսանում է այդ ուղղությամբ տարվող քայլերից մեկը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի՝ հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Անցած տարի գնացքի ուղևորների թիվը գերազանցեց 50 հազարը:

Այս մասին հայտնում է Երկաթուղու մամլո ծառայությունը։