Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է տեղի ունեցել Շուշիի բանտում/ ուղիղ

Հասարակություն
fd176ea4a5540cd9519db7334d6711b4

Հունիսի 12-ին` ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա ասուլիս ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործի ընթացքի և նրա մորը՝ Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ չճանաչելու վերաբերյալ:

Բանախոսներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել զինծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: 2012 թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում Հայկ Մովսիսյանին գտել են մահացած: Դեպքից անցել է շուրջ 6 ամիս և չնայած Հեղինե Պետրոսյանը ներկայացրել է բազմաթիվ դիմում բողոքներ, մինչ օրս տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել:

Նշենք, որ 2013 թ. ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին:

Դիտեք«Ա1+»-ի ուղիղ եթերում։