Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավերը խեղդվել են

Հասարակություն
4d60037cb5ab7bc79773e88f1fd2c95d

Հունիսի 11-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով վարարած առվի ջրերը լցվել են Ստե¬փանավանի Արմավիր թաղամասի թիվ 1 տանը կից անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրահեղձվել է 15 հավ: Անասնագոմը չի վնասվել:

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 11-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի 84 շենքի մոտ օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Հայտնաբերվել է մոտ 1 մ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Կարկուտը վնաս է հասցրել

Հունիսի 11-ին, ժամը 17.00-17.30-ը Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի տարածքում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ և մշակովի այգիներ:
Վնասի չափը ճշտվում է:

Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։