Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Հասարակություն
df6e6bf5125dce73d7323fda4fe2d42d

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, գողության 16 դեպքից` 9-ը, իսկ խուլիգանության` 1 և խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: