A
A
Անասնաբույժի նկարների աշխարհը (տեսանյութ)
Արդեն 8 տարի է` Մղարթի նախկին անասնաբույժ Սեյրան Պապյանը չի աշխատում: Հիվանդացել ու գամվել է անկողնուն: Հենց այդ ժամանակվանից սկսել է նորից նկարել: Նրա նկարներում առավելապես բնությունն է` կենդանիներ, ծաղիկներ: Հիմա արդեն նկարում է նաեւ իր սիրելի երգչուհիներին, հաղորդավարուհիներին: Նկարում է նրանց, ում մեջ տեսնում է գեղեցիկը:
Ծերունի նկարիչը նկարում է ֆլոմաստերներով` սպիտակ թղթի վրա: Ժամանակին յուղանկարներ էլ է արել, բայց հիմա դա իր համար թանկ հաճույք է: Ասում է, որ իր նկարներից ամեն տեղ կա` Վանաձորում, Ակներում, Սանահին կայարանում: Այս տարիքում իր սիրելի զբաղմունքը նկարչությունն է, կյանքի իմաստը` կինը:
Մանրամասները «Անկյուն+3»-ի տեսանյութում.