Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալություն. Կաշառք է պահանջել

Հասարակություն
ebe08f6cbcf8679a51268a8a40e7372b

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության մարզային բաժանմունքի պետը ձերբակալվել է կաշառք պահանջելու կասկածանքով։ «Փաստինֆո» գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, բաժանմունքի պետը մասնավորապես փաստաբանի միջոցով գումար է պահանջել մի սպայից։

Քննությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, գործը բացահայտվել է զինվորական դատախազության ձեռնարկած միջոցառումների հիման վրա։ Սպայի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզելով, որ առկա է գործը կարճելու հիմքեր՝ հսկողություն իրականացնող զինվորական դատախազությունը համաձայնել էր գործը կարճել, ինչից օգտվելով քննչական բաժանմունքի պետը փորձել էր սպայից գումար վերցնել գործը կարճելու պատճառաբանությամբ։ Այս մասին հայտնի է դարձել ղեկավարությանը եւ մշակված միջոցառումների արդյունքում բաժանմունքի պետը ձերբակալվել է։

«ՓԱՍՏԻՆՖՈ»