Հետաձգվել են 48 դատական նիստեր
Հունիսի 10-ին եւ 11-ին կայացած փաստաբանների դատադուլի հետեւանքով ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում` հետաձգվել է քաղաքացիական գործով 34, քրեական գործերով՝14-ը դատական նիստեր։ Փաստաբանի բացակայությամբ կայացել է 12 նիստ։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։
Հետաձգված դատական նիստերը հետեւյալն են.
1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 4 դատական նիստ, որից 2-ը քրեական գործով, 2-ը` քաղաքացիական:
2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 6 դատական նիստ, որից 1-ը քրեական գործով, 5-ը` քաղաքացիական:
3. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 3 դատական նիստ, որից 3-ն էլ քրեական գործերով:
4.Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 3 դատական նիստ, որից 3-ն էլ քաղաքացիական գործերով:
5.Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 1 գործով փաստաբանը չի ներկայացել դատական նիստին, սակայն այն կայացել է փաստաբանի բացակայությամբ:
6. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 2 դատական նիստ, որից 2-ն էլ քաղաքացիական գործերով :
7. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 5 դատական նիստ, որից 1-ը քրեական գործով, 4-ը` քաղաքացիական:
8.Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձ•վել է 4 դատական նիստ քաղաքացիական գործով, իսկ 1-ով փաստաբանը չի ներկայացել դատական նիստի, սակայն այն կայացել է փաստաբանի բացակայությամբ:
9. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 3 դատական նիստ, որից 2-ը միջնորդություններով, իսկ 1-ը քրեական գործով:
10. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 1 դատական նիստ քաղաքացիական գործով, իսկ 3 քաղաքացիական գործերով դատական նիստերը կայացել են փաստաբանի բացակայությամբ:
11.Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 1 քաղաքացիական գործով դատական նիստ, իսկ 3 քաղաքացիական գործերով դատական նիստեր կայացել են փաստաբանի բացակայությամբ:
12.Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանի բացակայությամբ քննվել է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ 2 միջնորդություն և 1 քրեական գործով հրապարակվել է դատական ակտ:
13. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 3 դատական նիստ, որից 2-ը քրեական գործերով, 1-ը` քաղաքացիական:
14. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է 4 դատական նիստ, որից 2-ը քրեական գործով, իսկ մյուս 2-ը` քաղաքացիական:
15. ՀՀ վարչական դատարանում հետաձգվել է 5 դատական նիստ, իսկ 1 դատական նիստ կայացել է փաստաբանի բացակայությամբ:
16. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է 4 դատական նիստ: