Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղևորափոխադրողները ենթարկվել են պատասխանատվության

Հասարակություն
a5a1541b30c2d53a2c010084a2382050

Հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ կողմից կատարված ստուգայցների արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շար¬ժա¬կազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոց¬նե¬րով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց», «ՍԱ-ՂԱ տրանս» ՍՊԸ-ն և «Տրանս¬պորտնիկ» ՓԲԸ - ն ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Ստուգայցների արդյունքում նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։