Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վճռաբեկ դատարանը «դիտավորությամբ» չի իրականացնում

Հասարակություն
8ac960ba6d096ea4c7f82c2075a7c4d3

Ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանը չի իրականացնում իր գործառույթները. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փաստաբանների պալատի խորհրդի անդամ Գեւորգ Գյոզալյանը:

«Պատկան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի այսուհետ խստագույնս պահպանվեն Սահմանադրական դատարանի որոշումները,ինչը Վճռաբեկ դատարանը դիատավորությամբ ու ակնհայտ չի կատարում»,-ասում է Գյոզալյանը:

Փաստաբանը պնդում է, որ ճռաբեկ դատարանի որոշումների մեջ չի փոխվել նաեւ պատճառաբանություն մտցնելու կետը:

«Պաշտոնապես, եթե նրանց հարցնեք, կասեն պատճառաբանում ենք: Օրենքին ձեւական հղում են տալիս ու նրանք դա համարում են պատճառաբանություն, թեեւ Սահմանադրական դատարանը կոնկրետ այս գործի մասով նշել է, որ օրենքին ձեւական հղում տալը պատճառաբանություն չէ»,-ասում է Գյոզալյանը:

Նա կարծում է որ համակարգում կառուցվածքային փոփոխություններ են պետք եւ գործերը պետք է նայի մեկ դատավոր, եթե վերադարձնում է, կամ վարույթ ընդունում:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը միֆ է համարում նաեւ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը:

«Միտումը նա է, որ միանշանակ սուբյեկտիվ են մոտեցումները: Այն դատավորոներին, որ նրանք պատասխանատվության են ենթարկում եւ հիմա էլ փորձում են հասարակությանը ցույց տալ, որ տեսեք անցած տարի մի դատավոր էր, այս տարի 12, ապա դրանք քաղաքական որոշումներ են: Ես կասկածում եմ, որ կարգապահական պատասխանատվության ենթարկված այդ դատավորները իրոք արժանի էին դրան»,-հավելում է Գյոզալյանը: