Հին քաղաքի հետքերը՝ հրապարակի տակ (տեսանյութ)
Հանրապետության՝ երկհարկանի հրապարակ՝ ավտոկայանատեղի կառուցելու փոխարեն։
«Առաջարկում ենք երկու հարկանի հրապարակ լինի և ներքևի հարկերը պահպանել և զբոսաշրջության ամենակարևոր կետը կլինի։ Ապակի և ներսից մուտքեր լինեն, որ կարողանա մտնել ու ման գան»,- այսօր «Ա1+»-ին ասաց հնագետ Ֆրինա Բաբայանը։
Երկու կին հնագետներ այսօր Հանրապետության հրապարակի այն նույն հատվածում էին կանգնած, որտեղ տասը տարի առաջ պեղումների արդյունքում հնագույն շինությունների փլատակներ էին հայտնաբերել։
Նրանք անթույլատրելի են համարում հրապարակի արդիականացման առիթով Երեւանի քաղաքապետարանի հայտարարած ճարտարապետական բաց մրցույթը։
Երկհարկանի հրապարակ կառուցելու առաջարկը,որը ներկայացվել էր դեռ 10 տարի առաջ, քաղաքապետարանը չի ընդունել։
Պատճառաբանել են, թե շինությունները պահպանում են՝ հետագա սերունդներին ժառանգություն թողնելու համար։
«Նրանց էլ մի բան մնա աշխատանքի, բայց չի անցել տասը տարի, որոշել են քանդել ու ավտոկայանատեղի սարքել»,- նշեց Ֆրինա Բաբայանը։
Իսկ հնագետները իրենց վարկածն ունեն, թե ինչու է քաղաքապետարանը ցանկանում վերակառուցել Հրապարակը;
«Ավտոկայանն այս շինությունները քանդելու լավագույն միջոցն է, այ Օպերան ձեզ օրինակ։ Օպերայի ներսում ճաքեր են ավելանում՝ հարակից տարածքում կառուցված ավտոկայանատեղիի պատճառով»,- ավելացրեց հնագետ Աղավնի Ժամկոչյանը։
Հնագետ կանայք եւս մեկ անգամ վստահեցնում են՝ Հանրապետության հրապարակը արդիականացման կարիք չունի։
«Միակ այցեքարտը, որ ունենք, էս հրապարակն է, ամեն տուրիստ, որ գալիս է, հիանում է այս հրապարակով։ Սա էլ տվեք ավիրեք, վերջացնենք ամեն ինչ»,- եզրափակեց Աղավնի Ժամկոչյանը։