A
A
Ինքնասպանության փորձ
Հունիսի 14-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հրդեհ Օրբելի փողոցում
Հունիսի 14-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 8 շենքի մոտակա թերթի կրպակից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.54-ին, մարվել՝ 04.18-ին: Մասամբ այրվել է «ՀայՄամուլ» ՍՊԸ-ին պատկանող կրպակը և գույքը (աթոռ, սեղան, ձայնարկիչ, ծխախոտ, ամսագրեր):
ՃՏՊ Գեղադիր-Հացավան ավտոճանապարհին
Հունիսի 13-ին, ժամը 22.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր - Հացավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ.
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի 34 SD 985 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Նախնական տվյալներով տուժել է վարորդը (անձը չպարզված), ով տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոմեքենան հոսանքազրկվել է և դուրս բերվել երթևեկելի հատված:
Թունավորում
Հունիսի 13-ին, ժամը 23.28-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային չարաշահումից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 87 շենքի 13-րդ բնակարանի բնակիչ Ա. Խաչատրյանը (ծնվ. 1976թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Քանդվել է կամրջակ
Հունիսի 13-ին, ժամը 18.22-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Զարիա» թաղամասում գետի վարարումից քանդվել է կամուրջ:
Դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Տաշիր գետի վտակի վրայով անցնող հետիոտնի համար նախատեսված կամրջակը (երկարություն` 10 մ, լայնություն` 8 մ) քանդվել է: Զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության և ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունների պատասխանատուները:
Հայտնաբերվել է օձ
Հունիսի 13-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաշտարակի մոտակայքում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 19.19-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Այրվում է ավտոմեքենա
Հունիսի 13-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բանգլադեշ թաղամասի Գործարանային փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել` 18.58-ին: Այրվել է «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի 18ՍՕ918 պետհամարանիշով ավտոմեքենան` մասամբ:
Ավտոմեքենայի վարորդը` Վարդան Հակոբյանը (ծնվ.1975թ.), տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար
ԱԻՆ