A
A
Ոստիկանությունը դիտողությունների է սպասում
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հունիսի 14-ից մինչև 29-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել ոստիկանության Police.am պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնում: