Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղվանից սկսվում է սեզոնը

Հասարակություն
3451e39eab6a704f1cd9d10e0b1d71e4

Հունիսի 15-ին պաշտոնապես բացվելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը և Բաթումի է մեկնելու այս սեզոնի առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը:

Միջոցառմանը մասնակցելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վալկոն, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչները, ՀԿԵ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, այլ հրավիրվածներ: