Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի դին

Հասարակություն
a552ee6a747d3f079d09340ffaaff07c

Հայտնի արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը ինքնասպանություն է գործել: Ոստիկանությունից «Ա1+»-ին հայտնեցին , որ նրա դին հայտնաբերել են այսօր Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում՝ հրազենային վնասվածքով; «Դեպքի հանգամանքները պարզվում են: Այս պահին ոստիկանները նրա տանն են: Մենք ահազանգ ենք ստացել 11.30 -ի սահմաններում»,- «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։

Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել էր 1949թ ապրիլի 2-ին Երեւանում: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր:

1979-81-թթ գրական աշխատում էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:

Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարների հեղինակ է «Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն:
«Ա1+»-ը ցավակցում է Վրեժ Իսրայելյանին հարազատներին եւ մտերիմներին: