Ամառային կարկուտի կանխատեսումներ
Մինչեւ հունիսի վերջ, կարկուտի տեքով տեղումներ, սպասվում են Հայաստանի տարբեր հատվածներում, հատկապես՝ հյուսիսային մասում։ Այս մասին հայտնում է Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնը։
Կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, սակայն, սեզոնային կանխատեսումներ անելիս վստահեցնում է, որ ամառան այս տարի ոչ շատ բարձր ջերմաստիճանով, ոչ էլ արտառոց տեղումներով աչքի չի ընկնի. «Հունիսին ավելի չոր կլինի հարավային կեսում, իսկ հուլիսի հյուսիսային կեսում ավելի խոնավ կլինի։ Մյուս վայրերում օդի ջերմաստիճանը կլինի նորմային մոտ»։
Չնայած սեզոնային կանխատեսումները միանշանակ չեն, բայց Զարուհի Պետրոսյանը փաստում է, որ, թե անցած տարի ամռանը եւ թե ձմռանը Հայպետհիդրոմետ ծառայության կանխատեսումները իրականացել են.«Հուսանք այս տարի էլ այդպես կլինի .
,եւ այդ դեպքում մենք կունենանք լավ ամառ»։
Ի դեպ, այսօր արդեն Արարատյան դաշտավայրում գրանցել է 34-35 աստիճան տաքություն, իսկ հունիսի 16-ին սպասվում է 37 աստիճան տաքություն։ Հունիսի 17-ին ու 18-ին հանրապետությունում սպասվում են տեղումներ եւ օդի ջերմաստիճանի նվազում, կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Դրանից հետո օդի ջերմաստիճանը կրկին կկանոնակարգվի։