Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատարվել են նոր նշանակումներ

Հասարակություն
c3d2880c017480c52a6febb5a6a0cb10

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Հայրապետական տնօրինությամբ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Բանակի առաջնորդությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում, Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ. Սևակ քահանա Գաբրիելյանն իր ծառայությունը կշարունակի ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում:

Տ. Հրաչ քահանա Մուրադյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Բուլղարիայի հայոց թեմում, Տ. Օշին քահանա Հայրապետյանը` Արթիկի թեմում, Տ. Հեթում քահանա Թարվերդյանը` Ռումինիայի հայոց թեմում և Տ. Հարություն քահանա Սեփանյանը` Արգենտինայի հայոց թեմում: