A
A
Սպանված գործարարի դին բերել են Հայաստան
Մոսկվայում սպանված հայազգի գործարար, Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայր Հովիկ Մուրադյանի դին այսօր տեղափոխել են Հայաստան, հայրենի Ծովասար գյուղ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը, ով Մուրադյանի քրոջ որդին է:
Գործարարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, իսկ վաղը՝ հուղարկավորությունը։
51-ամյա Հովիկ Մուրադյանին, որը Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն էր, սպանել էին հունիսի 11-ին, Մոսկվայի Lotte Plaza հյուրանոց մուտք գործելիս: