Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

312 գովազդային վահանակներ ապամոնտաժվել են

Հասարակություն
c580430f388a25b8a6d5e52983e28682

Այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում մայիսի 29-ից մինչ օրս ապամոնտաժվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող 312 գովազդային վահանակ: Զեկուցվել է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը քննարկել և հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ մայրաքաղաքի հրապարակների վերակառուցման համար հայտարարված բաց մրցույթի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են առաջարկություններ:

Կանաչապատման աշխատանքների հետ կապված` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքները: 
Հանգստյան օրերին Տարոն Մարգարյանը անձամբ է շրջել վարչական շրջաններով և հետևել կանաչապատման աշխատանքներին: Քաղաքապետն ընդգծել է, որ արվածը դեռ բավարար չէ և պետք է անել ավելին` ցանկալի արդյունքի հասնելու համար: