A
A
Փլուզման վտանգ
Հունիսի 17-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան - Գ.Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճեղքեր են առաջացել. առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ գրունտային ջրերի հետևանքով տվյալ ճանապարհահատվածում առաջացել է 30սմ տրամագծով անցք, որի շուրջ առկա է փլուզման վտանգ (2քմ):
Դեպքի մասին տեղյակ են պահվել Վանաձոր քաղաքի կոմունալ ծառայության աշխատակիցները: