Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Հասարակություն
a149b1e0e39e98d6ee1a3af480eb11ca

Այսօր ժամը 11:13-ին ավտովթար է տեղի ունեցել Սիսիան-Սառնակունք ճանապարհի 23-րդ կմ-ում:  Բախվել  են Աբովյան քաղաքի բնակիչ 50 -ամյա Արտյուշա Մեսրոպյանին պատկանող ՙՖորդ Տրանզիտ՚ մակնիշի 9161L եւ Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղի բնակիչ 39-ամյա Արմեն Հովակիմյանին պատկանող ՙՎԱԶ-2106՚ մակնիշի 30ՏՍ896 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ Սիսիանի հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը՝ Արմեն Հովակիմյանը եւ ՙՖորդ Տրանզիտ՚ մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 1978թ.-ին ծնված Ջանիկ Հակոբյանը տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկները Արմեն Հովակիմյանի մոտ սալջարդ է եղել, իսկ 35-ամյա Ջանիկ Հակոբյանի մոտ աջ վերին վերջույթի փղիկոսկրի 1/3 կոտրվածք: Տուժածները առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:
Հասնելով դեպքի վայր հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են ՙՖորդ Տրանզիտ՚ մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնը և ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Արմեն Հովակիմյան, Սիսիան