A
A
Իտալական կրքեր
«Լեչե» ֆուտբոլային թիմի երկրպագուները բարկությունից անկարգություններ են հրահրել հերթական խաղից հետո, որի հետեւանքով տուժել են տասնյակ մարդիկ:
Իտալիայի Սերիա Բ առաջնության անցումային խաղում երբ «Լեչեն» ոչ-ոքի է խաղացել «Կարպիի» հետ եւ երկու հանդիպումների արդյունքներով դուրս է մնացել լիգայից, թիմի մոտ 250 ծայրահեղական ֆուտբոլասերները մտել են խաղադաշտ եւ ցանկացել են հաշվեհարդար տեսնել ֆուտբոլիստների նկատմամբ:
Առաջինը տուժել են մարզադաշտի հսկիչները, որոնք փորձել են կանգնեցնել կարգազանցներին, սակայն ծեծի են ենթարկվել: Ոստիկաններից պահամջվել է մոտ 1 ժամ երկրպագուներին ցրելու համար: Այդ ընդհարման ընթացքում իրավապահներից մեկը ճայթրույքից այրվածք է ստացել, իսկ 10-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: