Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանը կերգի հունիսի 21-ին

Հասարակություն
c55849cda8b19b90c93a0fd7a5b50fd7

Հայաստանում այս տարի եւս հունիսի 21-ին կնշվի Երաժշտության տոնը։

Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Այն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է և տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում և 430 քաղաքներում: 2007 թվականից ի վեր այն տոնվում է նաև Հայաստանում:

Ի դեպ, Երաժշտության տոնի առիթով հունիսի 20-ին, ժամը 12.30-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա մամլո ասուլիս՝ Դեսպան Անրի Ռենոյի և Օրանժ-Արմենիայի Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի մասնակցությամբ: